Հայտարարություն

Հարգելի՛ շահառուներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի այն շահառուները, ովքեր նախընտրել են բնակարանի արժեքը վճարել հիփոթեքային վարկավորման միջոցով և մինչ օրս կատարել են բնակարանի արժեքի ընդամենը 20 տոկոս կանխավճար, պարտավոր են մինչև 2013թ. սեպտեմբերի 30-ը համապատասխան բանկի հետ կնքել հիփոթեքի պայմանագրեր:

Ծրագրի բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով, նշված ժամկետի ավարտից անմիջապես հետո, առանց նախնական ծանուցման, այդ շահառուների մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է, իսկ նրանց ամրագրված բնակարանները հատկացվելու են բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկված մյուս դիմումատուներին:

Շահառուների կատարած կանխավճարները եռօրյա ժամկետում հետ են փոխանցվելու նրանց կողմից ներկայացված բանկային հաշվեհամարներին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի հետ անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագրեր կնքած շահառուները, հիփոթեքային վարկային միջոցների երկրորդ փուլի ֆինանսավորումն ապահովելու նպատակով պարտավորեն մինչև 2013թ. սեպտեմբերի 30-ը Արդշինինվեստբանկի համապատասխան մասնաճյուղ ներկայացնել ապահովագրական պոլիսները և մյուս պահանջվող փաստաթղթերը:

Նշված ժամկետից հետո փաստաթղթերը չներկայացրած շահառուները պարտավոր են ներկայանալ ԵՊՀ շրջանավարտների միավորում, կնքել համաձայնագիր պայմանագիրը լուծելու մասին և ներկայացնել բանկային հաշվեհամար իրենց կողմից վճարված կանխավճարը եռօրյա ժամկետում հետ է փոխանցվելու համար:

Շահառուների անվանացանկը ներկայացվում է ստորև: