Տեղեկատվություն

«Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի ֆինանսական շարժի վերաբերյալ

Հարգելի՛ շահառուներ,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեղեկատվություն «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի ֆինանսական շարժի վերաբերյալ.

17.09.2013թ. դրությամբ, կնքված պայմանագրերի շրջանակումծրագրի շահառուների կողմից վճարված կանխավճարների հանրագումարը կազմում է՝ 2,274,680,000 ՀՀ դրամ:

17.09.2013թ. դրությամբ, ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից ծրագրի շրջանակում կատարված փաստացի ծախսերի հանրագումարը կազմում է` 2,392,163,000ՀՀ դրամ (117,483,000 ՀՀ դրամի հավելյալ ծախսերը կատարվել են շրջանավարտների միավորման միջոցների հաշվին), ներառյալ՝

— Շինարարական կազմակերպություններին («Մոդըրն Բիլդինգս» ՍՊԸ-ին, համաձայն՝ 10.05.2011թ. կնքված կապալի պայմանագրի և «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ-ին, համաձայն՝ 22.04.2013թ. կնքված կապալի պայմանագրի) վճարված ընդհանուր գումարը կազմում է՝ 2,349,000,000 ՀՀ դրամ:

— Բազմաբնակարան շենքի նախագծային աշխատանքների և հեղինակային հսկողության համար վճարված գումարը կազմում է 28,000,000  ՀՀ դրամ:

— Բազմաբնակարան շենքի շինարարության տեխնիկական հսկողության համար վճարված գումարը կազմում է՝ 9,100,000  ՀՀ դրամ:

— Կատարված այլ ծախսերի ընդհանուր արժեքը կազմում է՝ 6,063,000 ՀՀ դրամ (որում ներառված են՝ շենքի հասցեավորման արժեքը՝ 1,810,000 ՀՀ դրամ, կառուցվող բնակարանների հատակագծերի պատվիրման արժեքը՝ 1,480,000 ՀՀ դրամ, շինարակական թույլտվության պետական տուրքը՝ 350,000 ՀՀ դրամ, գույքահարկը՝654,000 ՀՀ դրամ, իրավունքների պետական գրանցման պետական տուրքերը՝ 726,000ՀՀ դրամ, հողի հարկը՝ 355,000 ՀՀ դրամ, «Հայսեյսմշին» ԿՊ ԳՀԻ-ին պատվիրված փորձաքննության արժեքը՝ 215,300 ՀՀ դրամ, վճարված այլ պետական տուրքերը և վճարները՝ 472,700 ՀՀ դրամ):

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև 2013թ. սեպտեմբերի 28-ը կկնքվի ներքին հարդարման աշխատանքների կատարման կապալի պայմանագիրը, որի վերաբերյալ Ձեզ կտրամադրվի լրացուցիչ և մանրամասն տեղեկատվություն:

«ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Leave a Reply

Your email address will not be published.