2013թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ շրջանավարտների միավորման և «Էյ Դի Էյ» ընկերության միջև կնքվել է կապալի պայմանագիր, որի համաձայն վերջինս ստանձնել է «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանաշինական ծրագրի շրջանակում Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի ներքին հարդարման աշխատանքների կատարումը:
2010 թվականից «Էյ Դի Էյ» ընկերությունը հանդիսանում է ԵՊՀ շրջանավարտների միավորման գործընկեր կազմակերպությունը և հաջողությամբ իրականացնում է Ավան 3 (թվով 338 բնակարաններ ունեցող համալիր, որը շահագործման կհանձնվի 2014թ. փետրվար-մարտ ամիսներին) և Ավան 4 (թվով 490 բնակարաններ ունեցող համալիր, որը շահագործման կհանձնվի 2015թ. օգոստոսին) բազմաբնակարան բնակելի համալիրների կառուցման շինարարական աշխատանքները:
Պայմանագրի կնքումից անմիջապես հետո կապալառու կազմակերպությունն անցել է իր պարտականությունների կատարմանը: Արդեն իսկ սկսվել են ներքին հարդարման նյութերի ձեռքբերման ու պահեստավորման աշխատանքները, իսկ առաջիկա օրերին լայն թափով կմեկնարկի բնակարանների ներքին բաժանումների, ջրամատակարարման, ջրահեռացման և հարդարման աշխատանքների կազմակերպումը:
Կրկին անգամ հայցում ենք ծրագրի շահառուների ներողամտությունը պատճառված անհարմարության համար: