Մեկնարկում են բնակարանների հանձնման-ընդունման աշխատանքները

Ձեզ ենք ներկայացնում «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության համաբուհական ծրագրի շրջանակում, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցված շենքի բնակարանների հանձնման-ընդունման աշխատանքների ժամանակացույցը.

2013թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 16.00 — 1-4-րդ հարկերի բնակարաններում նախապես ամրագրված թերությունների շտկման դիտարկում և հանձնման-ընդունման նախնական արձանագրության ստորագրում,

2013թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00 — 5-8 հարկերի բնակարաններում թերությունների նախնական դիտարկում և ամրագրում,

2013թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 11.00 — 5-8-րդ հարկերի բնակարաններում նախապես ամրագրված թերությունների շտկման դիտարկում և հանձնման-ընդունման նախնական արձանագրության ստորագրում,

2013թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 16.00  — 9-10-րդ հարկերի բնակարաններում թերությունների նախնական դիտարկում և ամրագրում,

2013թ. հոկտեմբերի 28-ին ժամը 16.00  — 9-10-րդ հարկերի բնակարաններում նախապես ամրագրված թերությունների շտկման դիտարկում և հանձնման-ընդունման նախնական արձանագրության ստորագրում,

2013թ. հոկտեմբերի 28-ին ժամը 17.00  — 11-րդ հարկի բնակարաններում թերությունների նախնական դիտարկում և ամրագրում,

2013թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 16.00  — 11-րդ հարկի բնակարաններում նախապես ամրագրված թերությունների շտկման դիտարկում և հանձնման-ընդունման նախնական արձանագրության ստորագրում,

2013թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 17.00  — 12-րդ հարկի բնակարաններում թերությունների նախնական դիտարկում և ամրագրում,

2013թ. հոկտեմբերի 30-ին ժամը 17.00  — 12-րդ հարկերի բնակարաններում նախապես ամրագրված թերությունների շտկման դիտարկում և հանձնման-ընդունման նախնական արձանագրության ստորագրում,

2013թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 16.00 — 13-14-րդ հարկերի բնակարաններում թերությունների նախնական դիտարկում և ամրագրում,

2013թ. նոյեմբերի 1-ին, ժամը 16.00 — 13-14-րդ հարկերի բնակարաններում նախապես ամրագրված թերությունների շտկման դիտարկում և հանձնման-ընդունման նախնական արձանագրության ստորագրում:

Հանձնման-ընդունման աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով շահառուներին խնդրում ենք ներկայանալ համաձայն սահմանված ժամանակացույցի: