Էլեկտրամատակարարման ցանցի միացման արժեքը

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրված հաշվարկի համաձայն՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի յուրաքանչյուր բնակարանը էլեկտրամատակարարման ցանցին միացնելու վճարը կազմում է 87420 (ութսունյոթ հազար չորս հարյուր քսան) ՀՀ դրամ:

Բնակարանների էլեկտրամատակարարումը պատշաճ կարգով կազմակերպելու նպատակով խնդրում ենք մինչև 2013թ. հոկտեմբերի 30-ը նշված գումարը վճարել ԵՊՀ շրջանավարտների միավորման հետևյալ հաշվեհամարին. «Արարատբանկ» ԲԲԸ, Հ/Հ 1510008371390100` նշելով բնակարանի համարը և շահառուի անուն, ազգանունը:

Առաջիկա օրերի ընթացքում Ձեզ կտրամադրենք տեղեկատվություն բնակարանների գազիֆիկացման և ջրամատակարարման վճարների չափերի վերաբերյալ: