«Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում, 2013թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 16.00-17.30-ին, կկայանա բնակարանի շահառուների շրջայցը շինարարական հրապարակում (ք. Երևան, Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներ):
Շրջայցի ընթացքում շահառուները կշրջեն կառուցվող շենքերում, կայցելեն կառուցվող բնակարաններ, կծանոթանան շինարարության ընթացքին և կատարվող աշխատանքների որակին:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը: