Փոփոխվել են բնակարանների ներքին բաժանման նախագծերը

Փոփոխվել են բնակարանների ներքին բաժանման նախագծերը

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում կառուցվող շենքերի նախագծերում ճարտարապետի կողմից կատարվել են որոշակի փոփոխություններ, որոնց արդյունքում բարելավել են բնակարանների ճարտարապետական լուծումները, հատակագծերը, ինչպես նաև շենքի կոմունիկացիոն համակարգերը:

Բնակարանների փոփոխված նախագծերի վերաբերյալ հարցեր, առաջարկություններ կամ դժգոհություններ ունեցող շահառուներին հրավիրում ենք մասնակցելու միավորման նախագահ Ա. Քարամյանի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա 2013թ.նոյեմբերի 29-ին ժամը՝ 15.00-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում (ք. Երևան, Աբովյան 9, 3-րդ հարկ):

Հանդիպմանը կմասնակցի նաև նախագծի ճարտարապետը:

Նախարարություն մուտք գործելու թույլտվություն ստանալու նպատակով հանդիպման մասնակիցներին խնդրում ենք նախապես հերթագրվել զանգահարելով (010)529604 հեռախոսահամարով:

Բնակարանների փոփոխված նախագծերին կարող եք ծանոթանալ ստորև: