Անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագրերը կկնքվեն 2013թ. դեկտեմբերի 15-ից

Հարգելի՛ շահառուներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը Երևանի քաղաքապետի կողմից կստորագրվի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի շինարարության շահագործման փաստագրման ակտը, որից անմիջապես հետո կկատարվի շենքի վերջնական պետական գրանցում:

2013թ. դեկտեմբերի 15-ից սկսած մեր կազմակերպության և շահառուների միջև կկնքվեն բնակարանի առուվաճառքի հիմնական պայմանագրերը, որից հետո երեսունօրյա ժամկետում կնքված պայմանագրերի մեկ օրինակը շահառունները կներկայացնեն կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում և կստանան իրենց բնակարանների սեփականության իրավունքի գրանցման վկայականները:

Յուրաքանչյուր շահառու անհատապես կծանուցվի իր պայմանագրի կնքման օրվա և ժամի մասին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև վերոհիշյալ ժամկետը կավարտվեն նաև ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և գազամակատակարարման ցանցերին բնակարանների միացման աշխատանքները: