Տեղեկատվություն

2013 թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ,Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի թվով 58 շահառուների հետ, ովքեր բնակարանի արժեքը վճարել են ամբողջությամբ, կնքվել են բնակարանի առուվաճառքի հիմնական պայմանագրեր:

Պայմանագրեր չկնքած շահառուներին,կրկին անգամ, խնդրում ենք մինչև 2014թ. հունվարի 11-ը վճարել բնակարանի արժեքի մնացած մասը, որպեսզի նրանց հետ ևս կնքվի անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագրեր:

Այն շահառուները, ովքեր կնքել են հիմնական պայմանագրերը, սեփականության իրավունքի պետական գրացման վկայականները ստանալուց հետո այդվկայականով և անձնագրովպետք է դիմեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտ (ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 127, նախկին՝VIP մասնաճյուղ (հեռախոս՝ 094-00-16-55 Էդուարդ Տիգրանյան)), կնքեն էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրեր, որպեսզի նրանց բնակարանները միացվեն էներգասնուցման ընդհանուր ցանցին:

Այս պահին շարունակվում են բնակարանների գազամատակարարման ներքին ցանցերի մոնտաժման աշխատանքները: Այդ աշխատանքներն ավարտվել են թվով 67 բնակարաններում:Այն բնակիչները, ովքեր բնակարանում կտեղադրեն գազօջախ և ջեռուցման կաթսա, սեփականության իրավունքի գրանցման վկայականով պետք է ներկայանան «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի Զեյթուն-Ավան տարածքային ԱՇԾ (ք. Երևան, Ավան Առինջ թաղամաս, 1-ին միկրո, 7-րդ շենք (նախկին մանկապարտեզի շենք), հեռախոս՝ (010) 62-51-11), սահմանված կարգով կնքեն գազամակատակարարման բաժանորդային պայմանագիր,որպեսզի նրանց բնակարանները միացվեն գազամատակարարման համակարգին:

Ներկայումս կապարակնքվել են թվով 49 բնակարանների ջրաչափական սարքերը և այդ շահառուների հետ կնքվել են ջրամատակարարման և ջրահեռացման բաժանորդային պայմանագրեր: Մյուս բնակիչների հետ պայմանագրեր չեն կնքվել, նշանակված ժամին վերջիններիս չներկայանալու պատճառով: Ընդհանուր շենքը միացվել է ջրամատակարարման ցանցին, սակայն, հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով բնակարանների ջրամատակարարումն անջատվել է:

Շենքում տեսադիտման (դոմոֆոնային) համակարգի մոնտաժը կատարվել է թվով 53 բնակարաններում, իսկ մյուս բնակարաններում անհնար է եղել աշխատանքներ կատարել, բնակիչների չներկայանալու պատճառով:

Այս պահին շարունակվում են նաև Ucom հեռուստատեսային, հեռախոսային և ինտերնետային մալուխների մոնտաժման աշխատանքները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ամանորյա տոնական օրերից անմիջապես հետո վերոհիշյալ աշխատանքները շարունակվելու են և կրկին անգամ շահառուներին հորդորում ենք, նախապես ծանուցված ժամին լինել իրենց բնակարաններում, որպեսզի համապատասխան մասնագետները հնարավորություն ունենան պատշաճ կարգով իրականացնելու մոնտաժման աշխատանքները: