Ընդառաջելով մեր ծրագրի շահառուների խնդրանքին, հրապարակում ենք շինարարական կազմակերպության կողմից տրամադրված՝Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցվող բազմաբնակարան համալիրների շինարարական աշխատանքների իրականացման ժամանակացույցը:
Օգտվելով առիթից, կրկին անգամ ծրագրի շահառուներին հորդորում ենք պահպանել ծրագրի ֆինանսական կարգապահությունը: Այն շահառուները, ովքեր առուվաճառքի պայմանագրով սահմանված ժամանակացույցով չեն կատարել համապատասխան վճարումներ, առաջարկում ենք մինչև 2014թ. մարտի 1-ը կատարել դրանք, հակառակ դեպքում միավորումը հարկադրված է լինելու նախաձեռնել կնքված պայմանագրերը միակողմանի լուծելու գործընթաց:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արարատբանկի կողմից կատարված վարկունակության գնահատման արդյունքում, թվով 18 շահառուներ զրկվել են ծրագրի հետագա մասնակցությունից: Սահմանված կարգի համաձայն՝ ազատված բնակարանները, միավորման կողմից ուղղակի հատկացման եղանակով տրամադրվելու են բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկված շահառուներին:
Շինարարական աշխատանքների կատարման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ֆայլում: