Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2014թ.մարտի 1-ին ժամը 12.00-ին միացվելու է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցված շենքի բնակարանների ջրամատակարարումը:
Հնարավոր վթարներից, մոնտաժման թերություններից և դրանից բխող անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով բնակարաններում բնակիչների (կամ նրանց ներկայացուցիչների) ներկայությունը պարտադիր է: Նշված ժամին չներկայացած բնակիչների բնակարաններում ջրամատակարարման համակարգի հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում կազմակերպությունը պատասխանատվություն չի ստանձնելու:
Բնակիչներին խնդրում ենք ներկայանալ մինչև ժամը 11.40-ը, սպասել բնակարաններում և հետևել մասնագետների հրահանգներին: