Մեկնարկում են նախակրթարանի վերակառուցման եւ պուրակի ձեւավորման աշխատանքները

Մեկնարկում են նախակրթարանի վերակառուցման եւ պուրակի ձեւավորման աշխատանքները

2014թ. մարտի 4-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այց կատարեց Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի շրջանակում կառուցվող բազմաբնակարան համալիրների շինարարական հրապարակ:

Աշխատանքային այցի ընթացքում Երևանի քաղաքապետը և ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ Արսեն Քարամյանը շրջեցին շինարարական հրապարակում, ծանոթացան կառուցվող շենքերի շինարարական աշխատանքների որակին և տեմպերին:

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ, կառուցվող շենքերի հարևանությամբ տեղակայված ՀՀ ներքին զորքերի զորամասի տեղումնախատեսվում է հիմնել քաղաքային պուրակ և վերակառուցել նախակրթարան:

Մասնագետների կողմից Տ. Մարգարյանին և Ա. Քարամյանին ներկայացվեց պուրակիձևավորման ու նախակրթարանի վերակառուցման ճարտարապետական լուծումները և նախագծային փաստաթղթերի փաթեթը:Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին Երևանի քաղաքապետի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարականեր՝ սեղմ ժամկետում նախագծային փաստաթղթերի մշակումնավարտելու,պուրակի և նախակրթարանի կառուցման աշխատանքները պատշաճ կարգով իրականացնելու ուղղությամբ:

Քաղաքային պուրակի ձևավորման ծախսերը հոգալու է ԵՊՀ շրջանավարտների միավորումը, իսկ նախակրթարանի կառուցման ֆինանսավորումն իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին: Պուրակի ձևավորման աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին, իսկ նախակրթարանը շահագործման կհանձնվի 2015թ. հունվարին: