Զեյթուն համալիրի շինարարական աշխատանքների իրականացման ժամանակացույց

Ընդառաջելով մեր ծրագրի շահառուների խնդրանքին, հրապարակում ենք շինարարական կազմակերպության կողմից տրամադրված՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում կառուցվող բազմաբնակարան համալիրների շինարարական աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

Օգտվելով առիթից, կրկին անգամ ծրագրի շահառուներին հորդորում ենք պահպանել ծրագրի ֆինանսական կարգապահությունը, որը մեր ծրագրի պատշաճ իրականացման գրավականն է: Այն շահառուները, ովքեր առուվաճառքի պայմանագրով սահմանված ժամանակացույցով չեն կատարել համապատասխան վճարումներ, առաջարկում ենք մինչև 2014թ. մարտի 28-ը կատարել դրանք, հակառակ դեպքում միավորումը հարկադրված է լինելու նախաձեռնել կնքված պայմանագրերը միակողմանի լուծելու գործընթաց:

Տեղեկացնում ենք, որ այս պահին լայն թափով իրականացվում են բնակարանների ներքին բաժանման աշխատանքները: Միաժամանակ մեկնարկել են բնակարնների էլեկտրականության լարերի, ջրամատակարման խողովակների և ջրահեռացման կոյուղագծերի մոնտաժման, գաջապատման և շենքերի արտաքին երեսպատման աշխատանքները:

2014թ. ապրիլի 18-ին` ժամը 17.00-19.00 ընկած ժամանակահատվածում, շինարարական հրապարակում կկայանա ծրագրի շահառուների շրջայցը (ք. Երևան, Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներ), որի ընթացքում շահառուները կայցելեն կառուցվող բնակարաններ, կծանոթանան շինարարության ընթացքին և կատարվող աշխատանքների որակին:

Շինարարական աշխատանքների կատարման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ֆայլում: