Տեղեկատվություն ներտնային գազիֆիկացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ

Հարգելի շահառուներ, Հայտնում ենք Ձեզ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրվել է «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների ներտնային գազիֆիկացման աշխատանքների կատարման արժեքը՝ ըստ բնակարանների:

Բնակարանում ներտնային գազիֆիկացման աշխատանքներ կատարելու համար շահառուն պետք է կատարի հետևյալ հաջորդական քայլերը.

Քայլ 1. Մինչև 2014թ. ապրիլի 17-ն անհրաժեշտ է «Արդշինիվեստբանկ» ՓԲԸ-ի 247010031083 հաշվեհամարին վճարել հրշեջ ակտի համար սահմանված 7000 (յոթ հազար) ՀՀ դրամ գումարը (ստացող՝ “Լեռնիկ Թադևոսյան” ՍՊԸ), զանգահարել մասնագետ Լեռնիկ Թադևոսյանին (հեռ. 094036060) և ստանալ բնակարանի գազիֆիկացման հրշեջ ակտը:

Քայլ 2. Հրշեջ ակտը, բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի (առկայության դեպքում) պատճենը, շահառուի անձնագրի և սոցիալական քարտի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի ԳԳՄ-ի (ք. Երևան, Չարենցի փող. 141 Ա) դիմումների բաժին: Տեղում լրացվում է դիմում ներտնային գազաիֆիկացում կատարելու մասին և նույն հասցեում գտնվող «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի մասնաճյուղում վճարվում է տեխնիկական պայմանի (300 դրամ) ու նախագծի (4500 դրամ) համար սահմանված գումարները և նախահաշվի արժեքի 80 տոկոսը:

Քայլ 3. Բնակարանի ներտնային գազիֆիկացման խողովակների մոնտաժը կատարելուց հետո «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից շահառուին ծանուցվում է աշխատանքների ավարտի մասին, որից անմիջապես հետո անհրաժեշտ է վճարել նախահաշվի արժեքի մնացած 20 տոկոսը և 1-ին տարվա սպասարկման համար սահմանված վճարը (4540 ՀՀ դրամ):

Հատուկնշում. Շինարարական կազմակերպությունը տեղեկացնում է, որ մինչև 2014թ. ապրիլի 17-ը, սահմանված վճարումները կատարած և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դիմում ներկայացրած շահառուների բնակարաններում, գազի խողովակների մոնտաժման աշխատանքներից հետո կկատարվի ներքին հարդարանքի վնասված հատվածների վերականգնում (մոնտաժված խողովակների հատվածի հարդարում և ներկում):

2014թ. ապրիլի 17-ից հետո գազիֆիկացման համար վճարումներ կատարած և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դիմում ներկայացրած շահառուների բնակարաններում գազի խողովակների մոնտաժման արդյունքում առաջացած ներքին հարդարանքի վնասված հատվածները շինարարական կազմակերպության կողմից չեն հարդարվելու:

Բնակարանների ներտնային գազիֆիկացման աշխատանքների համար սահմանված արժեքին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ֆայլում: