Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2014թ. հունիսի 1-ից «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի ստորգետնյա մեկտեղանոց ավտոկայանատեղերի արժեքը՝ շինարարական կազմակերպության կողմից սահմանվելու է 3600000 (երեք միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ (նախկինում սահմանված 3300000 (երեք միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամի փոխարեն):
Ավտոկայանատեղի արժեքն ամբողջությամբ ենթակա է վճարման առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին: