Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորվելու է 2014թ. հոկտեմբերի 1-ից

Հարգելի՛ շահառուներ,
Հաշվի առնելով նախորդկապալառու շինարարական կազմակերպության («Մոդըրն Բիլդինգս» ՍՊԸ) կողմից «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարության ավարտի ուշացման արդյունքում ծրագրի շահառուներին պատճառված անհարմարությունը, ՀՀ կենտրոնական բանկի և ԵՊՀ շրջանավարտների միավորման համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել 2014թ. հոկտեմբերի 1-ից, 2 տարի ժամկետով 3 տոկոսային կետով սուբսիդավորել բնակարանի արժեքը հիփոթեքային վարկերի միջոցով վճարող շահառուների վարկային տոկոսադրույքը:

Սկսած 2014թ. սեպտեմբերի 5-ից, ծրագրի շահառուները բանկի կողմից անհատապես կծանուցվեն սուբսիդավորման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ձևակերպելու ընթացակարգի մասին: