Հայտնում ենք Ձեզ, որ ներկայումս Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերին հարող բակային տարածքներում, լայն թափով իրականացվում են բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքներ և այն շահառուները, ովքեր ստացել են բնակարանի բանալիները, իրենց այցելություններով խոչընդոտում են բարեկարգման աշխատանքների պատշաճ կատարմանը:
Այդ պատճառով տեղեկացնում ենք, որ 2014թ. հուլիսի 2-ից մինչև շենքի պաշտոնական բացման արարողությունը, արդեն իսկ հանձնված բնակարանների շահառուների մուտքը տարածք թույլատրվելու է միմիայն բնակարանի գազիֆիկացման աշխատանքներ կատարելու նպատակով՝ գազիֆիկացման համապատասխան մասնագետի ուղեկցությամբ:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար և ևս մեկ անգամ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ նշված սահմանափակմանը: