Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2014 թ. հուլիսի 19-26-ն ընկած ժամանակահատվածում

Հարգելի՛ շահառուներ, «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2014 թ. հուլիսի 19-26-ն ընկած ժամանակահատվածում:

Բացման արարողության, նախապես հայտարարված ժամկետի փոփոխությունը կապված է կառուցված շենքերի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները պատշաճ որակով ավարտելու հետ:

Բացման արարողության ճշտված օրվա և ժամի մասին Դուք լրացուցիչ կծանուցվեք: