Բազմաբնակարան համալիրները շահագործման հանձնվեցին

Հարգելի՛ շահառուներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/8 և 55/11 հասցեներում կառուցվող բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցապատումն ավարտվել է:

2014 թ. հուլիսի 10-ին Երևանի քաղաքապետը ստորագրել է շինարարության շահագործման փաստագրման ակտը և բազմաբնակարան համալիրները հանձնվել են շահագործման:

2014 թ. հուլիսի 15-ից մեկնակելու է հիմնական պայմանագրերի կնքման գործընթացը, որի օրվա և ժամի մասին բոլոր շահառուներն անհատապես կծանուցվեն: