Կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ բաժանորդային պայմանագրեր կնքելու կարգը

Տեղեկացնում ենք Ձեզ, որ այն շահառուները, ովքեր ստացել են բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վերջնական վկայականները, բաժանորդ դառնալու և համապատասխան պայմանագրեր կնքելու նպատակով պետք է դիմեն կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպություններին, հետևյալ կարգով.

  • «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժանորդ դառնալու համար, բնակարանում գազօջախը տեղադրելուց և ջեռուցման կաթսան մոնտաժելուց հետո, սեփականության իրավունքի գրանցման վկայականով և անձնագրով անհրաժեշտ է ներկայանալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի Զեյթուն-Ավան տարածքային ԱՇԾ (ք. Երևան, Ավան-Առինջ թաղամաս, 1-ին միկրոշրջան, 7-րդ շենք (նախկին մանկապարտեզի շենք), հեռախոս՝ (010) 62-51-11), սահմանված կարգով կնքել գազամակատակարարման բաժանորդային պայմանագիր, որպեսզի բնակարանը միացվի գազամատակարարման համակարգին:
  • «Երևան Ջուր» ընկերության բաժանորդ դառնալու գործընթացը կատարվելու է կենտրոնացված ընթացակարգով: Ընկերության մասնագետները ներքոհիշյալ ժամանակացույցի համաձայն կայցելեն յուրաքանչյուր բնակարան, կկապարակնքեն ջրաչափական սարքը և բնակչի հետ կստորագրեն ջրամատակարարման և ջրահեռացման բաժանորդային պայմանագիրը: Այդ նպատակով, բնակարանի սեփականատերը պարտավոր է նշված ժամին ներկայանալ բնակարան, իր հետ ունենալով բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի ու իր անձնագրի պատճենները և ջրաչափական սարքի ստուգաչափման ակտը (ակտը բնակարանի հանձնման պահին փակցված է եղել ջրաչափական սարքին, կամ գտնվում է տվյալ մուտքի շինպատասխանատուի մոտ): Այն շահառուները, ովքեր հարգելի պատճառով նշված ժամին չեն կարող անձամբ ներկայանալ բնակարան, պարտավոր են ապահովել երրորդ անձի ներկայությունը բնակարանում, որպեսզի «Երևան Ջուր» ընկերության մասնագետները հնարավորություն ունենան կապարակնքելու բնակարանի մուտքային ջրագիծը: Այն շահառուները, ովքեր անձամբ կամ երրորդ անձանց միջոցով նշված ժամանակացույցի համաձայն չեն ներկայանա բնակարան, կկրեն մուտքային ջրագծի ծորակը բաց լինելու հետևանքով այլ անձանց պատճառված վնասների փոխհատուցման պատասխանատվությունը: Ջրամիացման ժամանակացույցը հետևյալն է.
    Ծարավ Աղբյուրի 55/8 շենք, մուտք 1-ին — 04.08.2014թ. ժամը 15.00-ին:
    Ծարավ Աղբյուրի 55/8 շենք, մուտք 2-րդ — 05.08.2014թ. ժամը 15.00-ին:
    Ծարավ Աղբյուրի 55/11 շենք, մուտք 1-ին — 06.08.2014թ. ժամը 15.00-ին:
    Ծարավ Աղբյուրի 55/11 շենք, մուտք 2-րդ — 07.08.2014թ. ժամը 15.00-ին:
    Ծարավ Աղբյուրի 55/11 շենք, մուտք 3-րդ — 08.08.2014թ. ժամը 15.00-ին:
  • Ներկայումս, Էլեկտրամատակարարման բաժանորդային պայմանագիր կնքելու անհրաժեշտություն չկա, քանի որ որոշ շահառուների կողմից միացման վճարներն անկանոն և ուշ կատարելու պատճառով (01.08.2014թ. դրությամբ 338 շահառուներից միացման վճարները կատարել են թվով 334-ը) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դեռևս չի հասցրել ավարտել շենքի ամբողջական միացման և էլեկտրական հաշվիչների տեղադրման աշխատանքները: Այդ պատճառով, բնակարանների անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով, շահառուների կողմից էլեկտրաէներգիայի սպառումը մինչև ս.թ. հոկտեմբերի 31-ը կկատարվի առանց հաշվիչների, իսկ օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կկատարվեն ԵՊՀ շրջանավարտների միավորման ֆինանսական միջոցների հաշվին: Մինչ այդ, Ձեզ լրացուցիչ կծանուցենք էլեկտրամատակարման պայմանագիր կնքելու և բաժանորդ դառնալու ընթացակարգի մասին:
    Մաղթում ենք Ձեզ բարի բնակարանամուտ: