Հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ 2014թ. սեպտեմբերի 15-ից ԵՊՀ շրջանավարտների միավորումը դադարեցնելու է «Ավան 3» բազմաբնակարան համալիրների պահպանության, սպասարկման, ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության, մաքրության, կանաչապատ տարածքների խնամքի կազմակերպումը և այդ աշխատանքների դիմաց կատարվող վճարումները:
Առաջարկում ենք ձեզ, մինչև 2014թ. սեպտեմբերի 15-ը,«Համատիրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստեղծել համատիրություն, ընտրել նախագահ, կատարել համատիրության պետական գրանցում, սահմանել շենքի սպասարկման վճարաչափերը և իրականացնել «բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «համատիրության մասին» ՀՀ օրենքներով նախատեսված՝ բազմաբնակարան շենքերի շահագործման և սպասարկման բոլոր գործառույթները:
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ