«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում, 2014թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 17.00-19.00-ն ընկած ժամանակահատվածում կկայանա բնակարանի շահառուների շրջայցը շինարարական հրապարակում (ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներ):
Շրջայցի ընթացքում շահառուները կշրջեն կառուցվող շենքերում, կայցելեն կառուցվող բնակարաններ, կծանոթանան շինարարության ընթացքին և կատարվող աշխատանքների որակին:
Ակնկալում ենք ծրագրի շահառուների ակտիվ մասնակցությունը: