Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2014թ. դեկտեմբերի 1-ից «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի ստորգետնյա մեկտեղանոց ավտոկայանատեղերի արժեքը՝ շինարարական կազմակերպության կողմից սահմանվելու է 3600000 (երեք միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ (նախկինում սահմանված 3300000 (երեք միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամի փոխարեն):
Ավտոկայանատեղի արժեքի 50 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրման պահին, մնացած 50 տոկոսը՝ երեք ամսվա ընթացքում: