2014թ. դեկտեմբերի 12-19-ը կանցկացվի ներքին հարդարման նյութերի ընտրություն

Հայտնում ենք Ձեզ, որ 2014թ. դեկտեմբերի 12-19-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների ներքին հարդարման նյութերի ընտրություն:

Հարդարման նյութերն ընտրելու համար նշված օրերին ժամը 15.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում շահառուները պետք է մոտենան Ծարավ Աղբյուրի 55/11 շենքի (ԱՎԱՆ 3) 3-րդ մուտքի 1-ին հարկում տեղակայված ցուցասրահ, ներկայացնելով բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2014թ. դեկտեմբերի 19-ից հետո ներքին հարդարման նյութեր չընտրված շահառուների բնակարանների հարդարումը կատարվելու է շինարարական կազմակերպության նախընտրությամբ: