Շրջայց շինարարական հրապարակում

«Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում, 2015թ. փետրվարի 25-ին՝ ժամը 16.30-18.30-ն ընկած ժամանակահատվածում կկայանա բնակարանի շահառուների շրջայցը շինարարական հրապարակում (ք. Երևան, Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներ):

Շրջայցի ընթացքում շահառուները կշրջեն կառուցվող շենքերում, կայցելեն կառուցվող բնակարաններ, կծանոթանան շինարարության ընթացքին և կատարվող աշխատանքների որակին:

Ակնկալում ենք ծրագրի շահառուների ակտիվ մասնակցությունը: