Էլեկտրամատակարարման ցանցի միացման վճարի կատարման վերջնաժամկետը 2015 թ. մարտի 25-ն է

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրված նախնական հաշվարկի համաձայն՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի յուրաքանչյուր բնակարանը էլեկտրամատակարարման ցանցին միացնելու վճարը կազմում է 62765 (վաթսուներկու հազար յոթ հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ:

Բնակարանների էլեկտրամատակարարումը պատշաճ կարգով և ժամանակին կազմակերպելու նպատակով խնդրում ենք մինչև 2015 թ. մարտի 25-ը նշված գումարը վճարել ԵՊՀ շրջանավարտների միավորման հետևյալ բանկային հաշվեհամարին. «Արարատբանկ» ԲԲԸ, Հ/Հ 1510008371390100` նշելով բնակարանի համարը և շահառուի անուն, ազգանունը:

Էլեկտրամատակարարման միացման աշխատանքներն ավարտելուց հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից կտրամադրվի վերջնական հաշվարկ, որից հետո կկատարվի շահառուների կողմից վճարված գումարի վերջնահաշվարկ (թերավճարի դեպքում տարբերությունը կգանձվի շահառուից, գերավճարի դեպքում տարբերությունը ետ կվերադարձվի շահառուին):

Շահառուների կողմից վճարված գումարները Միավորումը կենտրոնացված կարգով կփոխանցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին և ձեռնամուխ կլինի սահմանված ժամկետում բնակարանները էլեկտրամատակարարման ցանցին միացնելու գործընթացի պատշաճ իրականացմանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ միացման վճարները սահմանված ժամկետում չկատարելու պատճառով բնակարանների էլեկտրամատակարարման ժամկետները հետաձգվելու են, իսկ առաջացած հետևանքների համար պատասխանատվությունը կրելու են շահառուները: