Հարգելի շահառուներ, Հայտնում ենք Ձեզ, որ 2015թ. մայիսի 20-ից մեկնարկելու է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղերի վաճառքը:
Շինարարական կազմակերպության կողմից մեկ ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի արժեքը սահմանվել է 3500000 ՀՀ դրամ:
Ավտոկայանատեղի արժեքի վճարման կարգը հետևյալն է՝
— Ընդհանուր արժեքի 20 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրման պահին,
— Ընդհանուր արժեքի 50 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրումից հետո 10 ամսվա ընթացքում,
— Ընդհանուր արժեքի 30 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրումից հետո 18 ամսվա ընթացքում:
Ստորգետնյա ավտոկայատեղը երկհարկանի է, նախատեսված է ընդամենը 55 ավտոմեքենաների կայանման համար: Այն հագեցած է լինելու ժամանակակից կահավորմամբ և ունենալու է անվտանգության, օդափոխության և տեսադիտման համակարգեր:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2015թ. մայիսի 20-ից «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ ազատվելու դեպքում բնակկարիքավորների հերթացուցակում հաշվառված դիմումատուներին վաճառվելու են՝ վերանորոգված բնակարանի 1քմ.-ի արժեքը՝ 290000 ՀՀ դրամ հաշվարկով, չվերանորոգված բնակարանի 1քմ.-ի արժեքը՝ 270000 ՀՀ դրամ հաշվարկով: