Անհրաժեշտ է ստեղծել համատիրություն

Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ մինչև 2015թ. հուլիսի 15-ը իրավասու պետական մարմինների կողմից կստորագրվի Պարույր Սևակի 8 և 8/1 շենքերի շահագործման փաստագրման ակտը և բազմաբնակարան համալիրները կհանձնվեն շահագործման:

Բազմաբնակարան համալիրների պահպանության, սպասարկման, ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության, մաքրության, կանաչապատ տարածքների խնամքի կազմակերպման, վերելակային տնտեսության սպասարկման նպատակով անհրաժեշտ է շենքի սեփականատերերի կողմից ստեղծել շենքի կառավարման մարմին՝ համատիրություն:

Առաջարկում ենք Ձեզ, մինչև 2015թ. հուլիսի 10-ը,«Համատիրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստեղծել համատիրություն, ընտրել նախագահ, կատարել համատիրության պետական գրանցում, սահմանել շենքի սպասարկման վճարաչափերը, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով իրականացնել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքներով նախատեսված՝ բազմաբնակարան շենքերի շահագործման և սպասարկման բոլոր գործառույթները: