Առուվաճառքի պայմանագրերը կկնքվեն 2015թ. սեպտեմբերի 5-ին

Հարգելի շահառուներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ընդառաջելով բազմաթիվ շահառուների խնդրանքին, ամառային հանգստի պլանավորմամբ և կազմակերպմամբ պայմանավորված «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8/2 հասցեում կառուցվող շենքի բնակարանների շահառուների հետ անշարժ գույքի առուվաճառքի, ինչպես նաև հիփոթեքի պայմանագրերի կնքման գործընթացը կմեկնարկի 2015թ. սեպտեմբերի 5-ին:

Սկսած 2015թ. սեպտեմբերի 5-ից կանխիկ պայմաններով վճարող շահառուներն անհատապես կծանուցվեն առուվաճառքի պայմանագրերի կնքման օրի և ժամի մասին, իսկ հիփոթեքային վարկավորման միջոցների ներգրավմամբ վճարող շահառուները՝ բանկին դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև վարկունակության գնահատման ընթացակարգի մասին: