Կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ բաժանորդային պայմանագրեր կնքելու կարգը

Հարգելի շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ այն շահառուները, ովքեր արդեն իսկ ստացել են բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վերջնական վկայականները, բաժանորդ դառնալու և համապատասխան պայմանագրեր կնքելու նպատակով պետք է դիմեն կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպություններին, հետևյալ կարգով.

• Բնակարաններում գազամատակարարման խողովակների մոնտաժման և «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժանորդ դառնալու համար, սեփականության իրավունքի գրանցման վկայականով և անձնագրով անհրաժեշտ է ներկայանալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ (ք. Երևան, Չարենցի փողոց 141) և տեղում լրացնել համապատասխան դիմում:

• «Երևան Ջուր» ընկերության բաժանորդ դառնալու նպատակով անհրաժեշտ է սեփականության իրավունքի գրանցման վկայականով և անձնագրով ներկայանալ «Երևան Ջուր» ընկերության հաճախորդների սպասարկման գրասենյակ (ք. Երևան, Ազատության պողոտա 24, ԱրմենԹելի հարևանությամբ) և տեղում լրացնել համապատասխան դիմում: տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր բնակարանի ջրաչափական սարքը մոնտաժված է նույն հարկում՝ դրանց համար նախատեսված արկղում, որի վրա ամրացված է նաև տվյալ սարքի ստուգաչափման ակտը, ինչը կապարակնքման ժամանակ ենթակա է հանձնման ջրաչափը կապարակնքող տեսուչին:

• Էլեկտրամատակարարման բաժանորդային պայմանագիր կնքելու և բնակարանը էներգամատակարարման ցանցին միացնելու նպատակով անհրաժեշտ է սկսած 2015թ. սեպտեմբերի 22-ից սեփականության իրավունքի գրանցման վկայականով և անձնագրով ներկայանալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղ (ք. Երևան, Հ. Քոչարի 13Ա) և կնքել էներգամատակարարման պայմանագիր:

• Ընդհանուր օգտագործման և բակային տարածքների լուսավորության, ինչպես նաև վերելակների միացման և շահագործման նպատակով ահնրաժեշտ է շուտափույթ հիմնադրել համատիրություն, որը պետք է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղի հետ կնքի ընդհանուր օգտագործման տարածքների էներգամատակարարման պայմանագիր: