Բազմաբնակարան համալիրների պաշտոնական բացումը սեպտեմբերի 23-ին է

Հարգելի՛ շահառուներ, Հայտնում ենք Ձեզ, որ «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում կառուցված բազմաբնակարան բնակելի համալիրների բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2015թ. սեպտեմբերի 23-ին ժամը 12.00-ին:

Արարողությունն իր ներկայությամբ կպատվի Հայաստանի Հանրապետության Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Սերժ Սարգսյանը:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու բացման պաշտոնական արարողությանը:

Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և ոչ ուշ քան ժամը 11.30-ին: Յուրաքանչյուր շահառուի հետ միջոցառմանը կարող են մասնակցել ընտանիքի ևս 4 անդամներ:

Միաժամանակ հայտնում ենք, որ շենքերի բակային տարածքների ասֆալտապատումը պատշաճ որակով և ժամանակին ավարտելու, շենքերի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու և բացման արարողության նախապատրաստական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով 2015թ. սեպտեմբերի 18-ից մինչև 2015թ. սեպտեմբերի 23-ը արգելվելու է շահառուների մուտքը շենքերի տարածք:

Ուրախ կլինենք Ձեզ տեսնելու մեր հյուրերի շարքում և Ձեզ հետ միասին տոնելու երիտասարդ ընտանիքների բնակարանամուտը: