Մեկնարկում է նոր բնակարանաշինական ծրագիր՝ «Ավան 5»

«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո նախատեսում է իրականացնել «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/26 հասցեում կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին:

Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղից: