Հիփոթեքային վարկի վերջին մասնաբաժնի փոխանցման վերջնաժամկետը նոյեմբերի 10-ն է

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարաններ ձեռք բերած շահառուների բնակարանի արժեքի վերջին վարկային մասնաբաժնի փոխանցման վերջնաժամկետը 2015 թ. նոյեմբերի 10-ն է:

Այդ նպատակով, շահառուն (գնորդ-վարկառուն) ոչ ուշ քան մինչև 2015թ. նոյեմբերի 2-ը պետք է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հետ կնքի անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր: Այնուհետև 4 աշխատանքային օր հետո շահառուն և համավարկառուները պետք է ներկայանան բանկի համապատասխան մասնաճյուղ, ստորագրեն վճարման նոր ժամանակացույցը, որը բանկի համար հիմք կհանդիսանա վերջին մասնաբաժինը փոխանցելու համար:

2015 թ. նոյեմբերի 10-ի դրությամբ բնակարանների արժեքի վերջին վարկային մասնաբաժինը չփոխանցած շահառուներին Միավորման կողմից տրամադրվող վարկային տոկոսադրույքի սուբսիդավորումը (3 տոկոսային կետի չափով) դադարեցվելու է և կիրառվելու են իրավական մեխանիզմներ նրանց հետ կնքված հիփոթեքի և վարկային պայմանագրերը լուծելու ուղղությամբ: