Հարգելի՛ շահառուներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրված նախնական հաշվարկի համաձայն՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի յուրաքանչյուր բնակարանը էլեկտրամատակարարման ցանցին միացնելու վճարը կազմում է 62765 (վաթսուներկու հազար յոթ հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ:
Բնակարանների էլեկտրամատակարարումը պատշաճ կարգով և ժամանակին կազմակերպելու նպատակով կրկին անգամ հորդորում ենք մինչև 2015 թ. դեկտեմբերի 25-ը նշված գումարը վճարել ԵՊՀ շրջանավարտների միավորման հետևյալ բանկային հաշվեհամարին. «Արարատբանկ» ԲԲԸ, Հ/Հ 1510008371390100` նշելով բնակարանի համարը և շահառուի անուն, ազգանունը:
Էլեկտրամատակարարման միացման աշխատանքներն ավարտելուց հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից կտրամադրվի վերջնական հաշվարկ, որից հետո կկատարվի շահառուների կողմից վճարված գումարի վերջնահաշվարկ (թերավճարի դեպքում տարբերությունը կգանձվի շահառուից, գերավճարի դեպքում տարբերությունը ետ կվերադարձվի շահառուին):
Շահառուների կողմից վճարված գումարները Միավորումը կենտրոնացված կարգով կփոխանցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին և ձեռնամուխ կլինի հնարավորինս սեղմ ժամկետում բնակարանները էլեկտրամատակարարման ցանցին միացնելու գործընթացի պատշաճ իրականացմանը:
Միաժամանակ հայտնում ենք, որ շինարարական նյութերի շուկայում պարբերաբար արձանագրվող գնաճի և տարադրամի շուկայի տատանումների ազդեցությունը մեղմելու ուղղությամբ Միավորումն իրականացնում է մի շարք լրացուցիչ միջոցառումներ, որպեսզի նշված գործոնները չազդեն շինարարության որակի, ժամկետի և գնի վրա: Հետևաբար շենքի էլեկտրամատակարարման միացման դիմաց Միավորման կողմից վճարումներ կատարելու հնարավորության մասին խոսք լինել չի կարող:
Այդ պատճառով կրկին անգամ հիշեցնում ենք, որ միացման վճարները սահմանված ժամկետում չկատարելու պատճառով բնակարանների էլեկտրամատակարարման ժամկետները հետաձգվելու են, իսկ առաջացած հետևանքների համար պատասխանատվությունը կրելու են վճարումներ չկատարած շահառուները: