Ձեզ ենք ներկայացնում «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/26 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարան ձեռքբերելու համար ներկայացված դիմումների դիտարկման 1-ին փուլի արդյունքում ընտրված շահառուների անվանացանկը:
Հրապարակային վիճակահանության կազմակերպման օրվա և ժամի մասին 1-ին փուլում ընդգրկված շահառուներն անհատապես կծանուցվեն:
Հաշվի առնելով այն, որ երեք սենյականոց բնակարանների համար ներկայացված դիմումների քանակը մի քանի անգամ գերազանցում է կառուցվող շենքում առկա բնակարանների քանակին, այդ պատճառով 1-ին փուլում դիտարկվել են մինչև 2015թ. հոկտեմբերի 20-ը երեք սենյականոց բնակարան ձեռքբերելու համար ներկայացված դիմումները:
Նշված ժամկետից հետո, մինչև փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը հայտեր ներկայացրած և ծրագրի պահանջներին համապատասխանող դիմումատուներն ընդգրկվել են շահառուների լրացուցիչ հերթացուցակում:
Լրացուցիչ հերթացուցակում ընդգրկված շահառուները մինչև 2015թ. դեկտեմբերի 7-ը կարող են զանգահարել միավորման աշխատակից Ալյոնա Վարդանյանին (095555461) և փոխել իրենց նախընտրությունը՝ ընտրելով 4 սենյականոց բնակարան և ընդգրկվելով 1-ին փուլի 4 սենյականոց բնակարանի շահառուների հերթացուցակում:
Դրանից հետո լրացուցիչ հերթացուցակում ընդգրկված մյուս շահառուներին, առաջնահերթության կարգով կառաջարկվեն «Զեյթուն 2» և «Ավան 5» ծրագրերում ազատվող (շահառուների վարկունակության գնահատման արդյունքում, ծրագրի ֆինանսական կարգապահությունը խախտելու արդյունքում կամ այլ պատճառներով) երեք սենյականոց բնակարաններ, կամ նրանք մրցույթից դուրս կընդգրկվեն Միավորման կողմից Քանաքեռ-Զեյթուն համայնքում առաջիկայում մեկնարկող նոր բնակարանաշինական ծրագրի շահառուների հերթացուցակում:
1-ին փուլում ընդգրկված և լրացուցիչ հերթացուցակում ընդգրկված շահառուների անվանացանկերը կարող եք ներբեռնել այստեղից: