Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2015թ. դեկտեմբերի 16-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի 8 շենքի (երիտասարդ գիտնականների և ստեղծագործողների համար կառուցված շենք՝ Զեյթուն 1) 1-ին հարկում կկայանա «Ավան 5» ծրագրի շրջանակում կառուցվող շենքի բնակարանների բաշխման հրապարակային վիճականահությունը:
Վիճակահանությունը կընթանա հետևյալ ժամանակացույցով՝
2 սենյականոց բնակարանների վիճակահանությունը կկայանա ժամը 15.00-ին:
3 սենյականոց բնակարանների վիճակահանությունը կկայանա ժամը 16.00-ին:
4 սենյականոց բնակարանների վիճակահանությունը կկայանա ժամը 16.30-ին:
Խնդրում ենք ներկայանալ նշանակված ժամերից 5-10 րոպե շուտ և ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:
Հրապարակային վիճակահանությամբ շահառուին ամրակցվելու է բնակարան և նրան տրամադրվելու է բնակարանի արժեքի 20 տոկոս (կանխիկ վճարման տարբերակը նախընտրողներին՝ 30 տոկոս) կանխավճարը վճարելու փոխանցման-հաշիվ:
Կանխավճարը վճարելու վերջնաժամկետը 2015թ. դեկտեմբերի 26-ն է: Նշված ժամկետում կանխավճարը չվճարած շահառուների մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է, իսկ ազատված բնակֆոնդը հատկացվելու է լրացուցիչ հերթացուցակում ընդգրկված մյուս շահառուներին:
Բնակարանի բաշխման հրապարակային վիճակահանության կարգին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ֆայլում: