Հարգելի՛ շահառուներ, Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի շինարակական աշխատանքները մոտենում են ավարտին: Բնակարանների գերակշիռ մասում (մոտ 98%) ներքին հարդարման աշխատանքներն ավարտվել են և դրանք պատրաստ են հանձնման:
Սակայն հաշվի առնելով այն, որ ներկայումս ինտենսիվորեն ընթանում են ընդհանուր օգտագործման տարածքների, աստիճանավանդակների սալիկապատման, ներկման, վերելակների տեղադրման և բակի բարեկարգման աշխատանքներ, դրանց բնականոն ընթացքը չխաթարելու համար նախատեսվում է բնակարանների հանձնումն իրականացնել հետևյալ ժամանակացույցով.
- Առանց վերանորոգման բնակարանների հանձնումը կիրականացվի 2016թ. մարտի 10-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում:
- Ամբողջությամբ վերանորոգված բնակարանների հանձնումը կիրականացվի 2016թ. ապրիլի 1-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում:
Շահառուներին բնակարանը հանձնվելու է էլեկտրամատակարարման միացման վճարի վճարման անդորրագրի առկայության դեպքում: Բնակարանների հանձնման օրվա և ժամի մասին յուրաքանչյուր շահառու անհատապես կծանուցվի (հեռախոսազանգի, կարճ հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի միջոցով):
Բակային հատվածների բարեկարգումն ու կանաչապատումը կավարտվի 2016թ. հուլիսի 1-ին և բացման հանդիսավոր արարողությամբ բազմաբնակարան համալիրներն ամբողջությամբ կհանձնվեն շահագործման:
Սույն ժամանակացույցը կգործի ծրագրի շահառուների կողմից վճարման ժամկետները ճշգրիտ պահպանելու դեպքում, քանի որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Միավորումը ստիպված է եղել հաղթահարել շինարարական նյութերի ու ապրանքների 7-10 տոկոս և արտերկրից ներմուծվող որոշ ապրանքների մինչև 20 տոկոս թանկացման հետևանքով առաջացած ֆինանսական դեֆիցիտը:
Խնդրում ենք պահպանել ծրագրի ֆինանսական կարգապահությունը և չվտանգել դրա բնականոն ավարտը:
Շնորհակալություն համագործակցության համար: