Անհրաժեշտ է ստեղծել համատիրություն

Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2016թ. հունիսի 30-ին Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցված բազմաբնակարան համալիրները հանձնվելու են շահագործման:
Բազմաբնակարան համալիրների պահպանության, սպասարկման, ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության, մաքրության, կանաչապատ տարածքների խնամքի կազմակերպման, վերելակային տնտեսության սպասարկման նպատակով անհրաժեշտ է շենքի անշարժ գույքերի սեփականատերերի կողմից ստեղծել շենքի կառավարման մարմին՝ համատիրություն:

Առաջարկում ենք Ձեզ, մինչև 2016թ. մայիսի 30-ը,«Համատիրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստեղծել համատիրություն, ընտրել նախագահ (կառավարիչ), կատարել համատիրության պետական գրանցում, սահմանել շենքի սպասարկման վճարաչափերը, որպեսզի բազմաբնակարան շենքերի շահագործումից անմիջապես հետո հնարավոր լինի պատշաճ կարգով իրականացնել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքներով սահմանված սպասարկման բոլոր գործառույթները:

Բազմաբնակարան շենքերի մի խումբ բնակիչներ նախաձեռնել են համատիրության հիմնադրումը և իրականացնում են սեփականատերերի ստորագրահավաք: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացված համատիրության խումբ կամ դիմել Հարություն Մովսիսյանին (093 34 00 98, 055 34 00 98, movsisyanh@mail.ru):