Մեկնարկում է ստորգետնյա ավտոկայանատեղերի վաճառքը

2016թ. մայիսի 23-ից մեկնարկելու է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/26 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղերի վաճառքը:

Շինարարական կազմակերպության կողմից մեկ ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի արժեքը սահմանվել է 3500000 ՀՀ դրամ:

  • Ավտոկայանատեղի արժեքի վճարման կարգը հետևյալն է՝
  • Ընդհանուր արժեքի 20 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրման պահին,
  • Ընդհանուր արժեքի 50 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրումից հետո 8 ամսվա ընթացքում,
  • Ընդհանուր արժեքի 30 տոկոսը ենթակա է վճարման ավտոկայանատեղի ամրագրումից հետո 16 ամսվա ընթացքում:

Ստորգետնյա ավտոկայատեղը երկհարկանի է, նախատեսված է ընդամենը 40 ավտոմեքենաների կայանման համար: