Բազմաբնակարան համալիրների պաշտոնական բացումը հունիսի 28-ին է

Հարգելի՛ շահառուներ,
Հայտնում ենք Ձեզ, որ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցված բազմաբնակարան բնակելի համալիրների բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2016թ. հունիսի 28-ին ժամը 18.30-ին:

Արարողությունն իր ներկայությամբ կպատվի Հայաստանի Հանրապետության Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Սերժ Սարգսյանը:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու բացման պաշտոնական արարողությանը:

Մուտքը Ծարավ Աղբյուրի 55/11 շենքի (Ավան 3 համալիրի) կողմից:

Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և ոչ ուշ քան ժամը 17.45-ին: Յուրաքանչյուր շահառուի հետ միջոցառմանը կարող են մասնակցել ընտանիքի ևս 4 անդամներ:

Միաժամանակ հայտնում ենք, որ շենքերի բակային տարածքների ասֆալտապատումը պատշաճ որակով և ժամանակին ավարտելու, շենքերի և հարակից տարածքների մաքրությունն ապահովելու և արարողության նախապատրաստական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով մինչև բացման արարողությունն արգելվելու է շահառուների մուտքը շենքերի տարածք:

Ուրախ կլինենք Ձեզ տեսնելու մեր հյուրերի շարքում և Ձեզ հետ միասին տոնելու երիտասարդ ընտանիքների բնակարանամուտը: