«Ավան 6» ծրագրի շահառուների անվանացանկ

Ձեզ ենք ներկայացնում «ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարան ձեռքբերելու համար ներկայացված դիմումների դիտարկման 1-ին փուլի արդյունքում ընտրված և ծրագրի թիրախային խմբին համապատասխանող շահառուների անվանացանկը:

Բնակարանների հատկացման հրապարակային վիճակահանությունը կանցկացվի 2016թ. հոկտեմբերի 20-ին Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի 1-ին հարկի ցուցասրահում հետևյալ ժամերին.

2 սենյականոց բնակարանների վիճակահանություն՝ ժամը 15.00-ին
3 սենյականոց բնակարանների վիճակահանություն՝ ժամը 16.15-ին,
4 սենյականոց բնակարանների վիճակահանություն՝ ժամը 17.30-ին:

Միաժամանակ դիտարկվել են նաև նախորդ ծրագրերի թիրախային խմբերին համապատասխանող դիմումատուների ներկայացրած մասնակցության հայտերը, ինչի արդյունքում կազմվել է շահառուների լրացուցիչ հերթացուցակ: Ծրագրում թափուր տեղեր առաջանալու դեպքում (շահառուների վարկունակության գնահատման արդյունքում, ծրագրի ֆինանսական կարգապահությունը խախտելու արդյունքում կամ այլ պատճառներով), լրացուցիչ անվանացանկում ընդգրկված շահառուները նույնպես հնարավորություն կունենան մասնակցելու ծրագրին:

1-ին փուլում ընդգրկված և լրացուցիչ հերթացուցակում ընդգրկված շահառուների անվանացանկերը կարող եք ներբեռնել այստեղից:

Բնակարանների բաշխման հրապարակային վիճակահանության կազմակերպման և անցկացման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: