Հայտարարություն

Հարգելի շահառուներ,
Հայտնում ենք Ձեզ, որ Երևանի քաղաքապետի 2017թ. հունվարի 20-ի թիվ 95-Ա որոշմամբ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում (նախնական հասցեավորմամբ) կառուցվող բազմաբնակարան շենքերին տրվել են հետևյալ առանձին հասցեները.

«Ա» մասնաշենքին տրվել է Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեն,
«Բ» մասնաշենքին տրվել է Ծարավ Աղբյուրի 55/33 հասցեն,
«Գ» մասնաշենքին տրվել է Ծարավ Աղբյուրի 55/34 հասցեն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սկսած 2017թ. մարտի 6-ից, «Ավան 6» ծրագրի շահառուները կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.30-12.00 ընկած ժամանակահատվածում այցելել Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 6 հարկ, 604 սենյակ, վերցնել ամրագրված բնակարանի և կատարված կանխավճարի վերաբերյալ տեղեկանքը, որից հետո ներկայանալ Արարատբանկի ցանկացած մասնաճյուղ՝ վարկունակության գնահատում անցնելու և հիփոթեքային պայմանագիր կնքելու համար:

Կանխիկ վճարման պայմաններով բնակարան ձեռք բերած շահառուների հետ առաջիկայում նույնպես կկնքվեն անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր: Կնքման օրվա և ժամի մասին շահառուները կծանուցվեն անհատապես: