Շուրջ 2 ամիս է, ինչ Զեյթուն 2 համալիրի հարեւանությամբ մեկնարկել են մարզաառողջարանային համալիրի շինարարական աշխատանքները:
Կառուցապատման ավարտը նախանշվում է 2018 թվականի մարտ ամսին:
Մարզաառողջարանային համալիրն ունենալու է շուրջ 5500 քմ տարածք, եւ մատուցվելիք ծառայությունները հասանելի են լինելու միջին եկամուտ ունեցող ընտանիքներին։ Ի դեպ, մարզակառույցը պետք է ունենա արեւային սնուցման կայան:
Համալիրը մեկ ժամում կսպասարկի 100 մարդու: Այն ունենալու է ժամանակակից լողավազան, ֆիտնես սրահ, կլինեն ամենատարբեր սպորտային խմբակներ, խմբակային պարապմունքների համար կահավորված սրահներ, սպա գոտի, եւ այլն: Նախագծի արժեքն է 2,4 մլն ԱՄՆ դոլար:
Մարզակառույցը հրաշալի նվեր կլինի ոչ միայն մեր շահառուների, այլեւ մեր բոլոր համաքաղաքացիների համար: