Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Ավան 6» բնակարանաշինական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/3, 55/33 և 55/34 հասցեներում կառուցվող շենքերում հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարաններ ձեռք բերած շահառուների և ԱՐԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի միջև հիփոթեքային վարկավորման պայմանագրեր կնքելու վերջնաժամկետը 2017թ. հունիսի 30-ն է:
2017թ. հուլիսի 1-ի դրությամբ հիփոթեքային վարկավորման պայմանագրեր չկնքած շահառուների մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է և ազատված բնակֆոնդը հատկացվելու է բնակարանի կարիքավորների հերթացուցակում հաշվառված մյուս դիմումատուներին: