Տեղեկատվություն «ԶԵՅԹՈՒՆ 2» համալիրի բնակարանների հանձնման գործընթացի վերաբերյալ

Հարգելի՛ շահառուներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի 8/2 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի շինարակական աշխատանքները մոտենում են ավարտին: Բնակարանների գերակշիռ մասում (մոտ 95%) ներքին հարդարման աշխատանքներն ավարտվել են և դրանք պատրաստ են հանձնման:

Սակայն հաշվի առնելով այն, որ ներկայումս ինտենսիվորեն ընթանում են շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և բակի բարեկարգման աշխատանքները, դրանց բնականոն ընթացքը չխաթարելու համար նախատեսվում է շահառուներին բնակարանների հանձնումն իրականացնել սկսած 2018թ. հունվարի 20-ից:

Բակային հատվածների բարեկարգումն ու կանաչապատումը կավարտվի 2018թ. մարտ ամսին և բացման հանդիսավոր արարողությամբ բազմաբնակարան համալիրներն ամբողջությամբ կհանձնվեն շահագործման:

Հիշեցնում ենք, որ շահառուներին բնակարանը հանձնվելու է էլեկտրամատակարարման միացման վճարի վճարման անդորրագրի առկայության դեպքում: Բնակարանների հանձնման օրվա և ժամի մասին յուրաքանչյուր շահառու անհատապես կծանուցվի (հեռախոսազանգի, կարճ հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի միջոցով):

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բազմաբնակարան շենքի պահպանության, սպասարկման, ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության, մաքրության, կանաչապատ տարածքների խնամքի կազմակերպման, վերելակային տնտեսության սպասարկման նպատակով անհրաժեշտ է շենքի անշարժ գույքերի սեփականատերերի կողմից ստեղծել շենքի կառավարման մարմին՝ համատիրություն:

Առաջարկում ենք Ձեզ, մինչև 2018թ. փետրվարի 1-ը,«Համատիրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստեղծել համատիրություն, ընտրել նախագահ (կառավարիչ), կատարել համատիրության պետական գրանցում, սահմանել շենքի սպասարկման վճարաչափերը, որպեսզի բազմաբնակարան շենքի շահագործումից անմիջապես հետո հնարավոր լինի պատշաճ կարգով իրականացնել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրության մասին» ՀՀ օրենքներով սահմանված սպասարկման բոլոր գործառույթները: