Տեղի կունենա բազմաբնակարան համալիրի պաշտոնական բացումը

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8/2 հասցեում կառուցված բազմաբնակարան բնակելի համալիրի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2018թ. ապրիլի առաջին տասնօրյակում։

Նույն օրը կկայանա նաև «Զեյթուն 3» ծրագրի շրջանակում կառուցվող շենքերի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը։

Միջոցառումներն իր ներկայությամբ կպատվի Հայաստանի Հանրապետության Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Միջոցառումների կոնկրետ օրվա և ժամի մասին առաջիկայում կլինի նոր հաղորդագրություն։