Հարգելի՛ շահառուներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2018թ. ապրիլի 7-ին ժամը 13.15-ին տեղի կունենա «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8/2 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի բացման և բնակարանամուտի պաշտոնական արարողությունը:
Միջոցառումն իր ներկայությամբ կպատվի Հայաստանի Հանրապետության Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Սերժ Սարգսյանը:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու երիտասարդ ընտանիքների բնակարանամուտի պաշտոնական արարողությանը:
Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և ոչ ուշ քան ժամը 12.30-ին:
Յուրաքանչյուր շահառուի հետ միջոցառմանը կարող են մասնակցել ընտանիքի ևս 4 անդամներ: