Հարգելի’ շահառուներ,
Հայտնում ենք Ձեզ, որ 2018թ. ապրիլի 17-ին ժամը 13.00 կատարվելու է Պարույր Սևակի 8/2 շենքի ջրամատակարարման ցանցի փորձարկումը և բնակարանների ջրաչափական սարքերի և խողովակների կապարակնքումը:
Ջրամատակարարումը միացնելու արդյունքում հնարավոր վթարներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի բնակարանի սեփականատերը նշված ժամին ներկա գտնվի իր բնակարանում:
Այն սեփականատերերը, ովքեր չեն ներկայանա իրենց բնակարան, կկրեն մուտքային ջրագծի ծորակը բաց լինելու հետևանքով իրենց կամ այլ անձանց պատճառված վնասները փոխհատուցելու պատասխանատվությունը:
Նշված ժամին մեր հրավերով շենքում են լինելու նաև «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները, ովքեր իրականացնելու են բաժանորդ դառնալու համար հայտերի հավաքագրման գործընթացը: Բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վերջնական վկայական ունեցող շահառուներին խնդրում ենք իրենց հետ ունենան այդ վկայականի պատճենը, անձնագիր և սոցիալական քարտ, որպեսզի կենտրոնացված կարգով մասնակցեն բաժանորդ դառնալու գործընթացին:
Մյուսներին խնդրում ենք ունենալ անձնագիր և սոցիալական քարտ:
Տեղեկացնում ենք, որ բնակարանի ջրաչափական սարքը մոնտաժված է, որի վրա ամրացված է նաև տվյալ սարքի ստուգաչափման ակտը, ինչը կապարակնքման ժամանակ անհրաժեշտ է հանձնել ջրաչափը կապարակնքող տեսուչին: