«Զեյթուն 3» ծրագրի հրապարակային վիճակահանությունը կկայանա 2018թ. մայիսի 19-ին

Հարգելի՛ շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2018թ. մայիսի 19-ին Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/15 շենքի («Զովք» սուպերմարկետի շենքի 2-րդ հարկում տեղակայված սրահում կկայանա «Զեյթուն 3» ծրագրի շրջանակում կառուցվող շենքերի բնակարանների բաշխման հրապարակային վիճականահությունը:

Վիճակահանությունը կընթանա հետևյալ ժամանակացույցով՝
2 սենյականոց բնակարանների վիճակահանությունը կկայանա ժամը 11.00-ին:
3 սենյականոց բնակարանների վիճակահանությունը կկայանա ժամը 12.00-ին:
4 սենյականոց բնակարանների վիճակահանությունը կկայանա ժամը 13.00-ին:

Խնդրում ենք ներկայանալ նշանակված ժամերից 5-10 րոպե շուտ և ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

Հրապարակային վիճակահանությամբ շահառուին ամրակցվելու է բնակարան և նրան տրամադրվելու է բնակարանի արժեքի 20 տոկոս (ուղղակի վճարման տարբերակը նախընտրողներին՝ 30 տոկոս) կանխավճարը վճարելու փոխանցման-հաշիվ:

Կանխավճարը վճարելու վերջնաժամկետը 2018թ. հունիսի 4-ն է: Նշված ժամկետում կանխավճարը չվճարած, ինչպես նաև վիճակահանությանը չմասնակցած շահառուների մասնակցությունը ծրագրին դադարեցվելու է, իսկ ազատված բնակֆոնդը հատկացվելու է լրացուցիչ հերթացուցակում ընդգրկված մյուս շահառուներին:

Բնակարանի բաշխման հրապարակային վիճակահանության կարգին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ֆայլում: