Տեղեկացնում ենք, որ 2018թ. մայիսի 18-ին ժամը 18.00-ի դրությամբ «Զեյթուն 3» բնակարանաշինական ծրագրի (ք. Երևան, Ազատության 26/9) ֆինանսավորումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից հայտարարված մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունը.
- «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ
- «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
- «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ
- «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
- «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ
- «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
- «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ:
Ներկայացված մրցութային հայտերի բացումը կկատարվի 2018թ. մայիսի 22-ին ժամը 12.00-ին ք. Երևան Աբովյան 9 հասցեում (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում) ՀՀ կենտրոնական բանկի, «Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ-ի և մասնակցության հայտ ներկայացրած բանկերի ներկայացուցիչների ներկայությամբ: